Առողջապահություն 4.2010
Ցուրտը և մաշկը
Տարվա յուրաքանչյուր եղանակի մարդու օրգանիզմը ուրույն կերպով է դրսևորում իրեն: Այսօր խոսենք ձմռան հետ կապված խնդիրների մասին: Իհարկե, սովորաբար մաշկը պաշտպանում է ներքին օրգան-համակարգերն արտաքին միջավայրի բազմաթիվ վնասակար գործոններից, այդ թվում` և ցրտից: Սակայն օդի ջերմաստիճանի անկման որոշակի սահմանից հետո այն ինքն է ենթարկվում ախտաբանական փոփոխությունների: Կատարված կենսաքիմիական հետազոտություններով պարզվել է, որ օդի ջերմաստիճանի անկումը բերում է արյան մեջ հատուկ սպիտակուցների` ցիտոկինների առաջացման: Վերջիններիս ներգործության հետևանքով մաշկի արյան անոթների լուսանցքը լայնանում է, արյան շրջանառությունը` դանդաղում, մարդու դեմքը կարմրում է, մաշկը ավելի արագ է խոնավազրկվում: Ցրտի տևական ազդեցության դեպքում (2 ժամից ավելի) մաշկը չորանում է, թեփոտվում, նրա վրա ճաքեր են առաջանում: Այս բոլորի հետևանքով այն դառնում է ավելի խոցելի տարբեր բնույթի ախտահարումների նկատմամբ:
Օդի ցածր ջերմության հանդեպ առանձնապես զգայուն են կրծքահասակ և վաղ մանկական տարիքի երեխաները: Նույնիսկ զրոյից բարձր, սակայն սովորականից ցածր ջերմաստիճանի դեպքում նրանց մոտ կարող է ցրտահարություն առաջանալ: Դրան նպաստում են երեխաների ասթենիկ կազմվածքը, ոչ լիարժեք սնունդը, ոչ ճիշտ խնամքը: Չափահաս մարդկանց մոտ ցրտահարություն կարող է առաջանալ զրոյից ցածր ջերմաստիճանի միանվագ կամ երկարատև ներգործության հետևանքով, հատկապես օդի բարձր խոնավության պայմաններում: Ըստ որում, այս հարցում կարևոր նշանակություն ունի օդի ջերմաստիճանի ոչ թե աստիճանական, այլ կտրուկ փոփոխությունը: Չափահասների մոտ նույնպես ցրտահարությանը նպաստող գործոններից են օրգանիզմի ընդհանուր թուլությունը, հյուծվածությունը, ինչպես նաև ալկոհոլի չարաշահումը, ցրտի նկատմամբ գերզգայունությունը, արյան շրջանառության խանգարումները:
Խիստ ցուրտ եղանակներին տաք հագուստ չհագնելու պատճառով լուրջ վտանգի են ենթարկվում տղա երեխաների և անգամ հասուն տղամարդկանց արտաքին սեռական օրգանները (ցրտահարություն, ընդհուպ մինչև մեռուկացում):
Ցրտահարությունից հետո, ըստ դեպքերի հաճախականության, երկրորդ տեղում է ձմռուկ հիվանդությունը: Դա քրոնիկական մաշկաբորբ է, երբ ախտահարվում է ցրտի նկատմամբ նախատրամադրված անձանց գերազանցապես ոտքերի և ձեռքերի մատների արտաքին մակերեսները, ականջների խեցինները, քիթը, կրունկները: Ըստ որում, մեկ անգամ ցրտից արդեն տուժածների մոտ ձմռուկի կրկնումները զարգանում են ոչ այնքան ուժեղ ցրտերի, որքան փոփոխական եղանակների ժամանակ (ձմռան սկիզբ, գարուն): Ախտահարված տեղամասերում առաջանում են կարմրամանուշակագույն և կապտամանուշակագույն երանգի սահմանափակ, ամուր այտուցներ: Այդ պահին այտուցված ծայրամասը սառն է լինում: Տաքացնելիս առաջանում է ուժեղ քոր, ապա այրոց ու անգամ ցավ:
Ցուրտը կարող է այնպիսի հիվանդությունների առաջացման կամ դրանց ընթացքի սրացման պատճառ դառնալ, ինչպիսիք են մոլաքորը, լիվեդոն (մաշկի կայուն կապտություն), Ռեյնոյի հիվանդությունը, սկլերոդերմիան, պսորիազի` որքինի ձմեռային ձևը, բազմաձև էքսուդատիվ էրիթեման, պելագրան և այլն:
Ցրտահարությունից խուսափելու համար անհրաժեշտ է եղանակին համապատասխան տաք հագուստ հագնել: Ըստ որում, այն պետք է լինի ազատ, չճնշող, որպեսզի արյան շրջանառությանը չխանգարի: Ցրտի նկատմամբ զգայուն անձինք մարմնի առավել զգայուն հատվածներին` քթին, ականջներին, այտերին պետք է քսեն յուղային (ոչ ջրային) քսուքներ: Ցուրտ օրերին օրգանիզմը ջրազրկումից պաշտպանելու համար պետք է խմել մեծ քանակությամբ հեղուկներ: Շատ կարևոր է մինչև ցրտերի սկսվելը կոփվել` 1-2 րոպե շփվել ցածր ջերմության (120C) ջրով, կամ մինչև 3 րոպե մնալ այնպիսի վայրում, որտեղ օդի ջերմաստիճանը 12,50C է: Երեխաների համար հատկապես օգտակար են ձմեռային զբոսանքները: Քնելուց առաջ անհրաժեշտ է օդափոխել ննջասենյակը: Այս ամենը բարձրացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը:
Ցրտահարված մարդուն առաջին օգնությունը ցույց տալու համար նախ նրան պետք է տեղափոխել տաք շինություն, մարմնի տուժած հատվածները աստիճանաբար շփել փափուկ կտորով կամ ձեռքով, բայց ոչ ձյունով, տաքացնել մինչև 37-400C (օդում, ջրում), կես ժամ, հատկապես վնասված մասերը վիրակապել, ապա ապահովել բժշկական հետազոտություն և հսկողություն, քանի որ հաճախ դեղորայքային բուժման և վիրաբուժական միջամտության կարիք է լինում:
Ձմռուկի բուժման նպատակով հիվանդին նշանակում են լիարժեք սնունդ, B1, D2 վիտամիններ, նիկոտինաթթու, տեղային տաք լոգանքներ (ցանկալի է աղաջրով), իխտիոլակամֆորային հիդրոկորտիզոնային քսուքներ և այլն:
04.01.2011 Կարդացեք նաև
Առողջապահության համակարգի առաջին պարբերականը`«Առողջապահություն» հանդեսը հիմնադրման օրվանից զինվորագրվել է բժշկական գիտելիքների, բուժման նորագույն մեթոդների, առաջավոր փորձի տարածման...
31.01.2011
Հանրապետության առողջապահության նախարարությունը խիստ կարևորում է աղետի գոտու բնակչության առողջության պահպանման խնդրի կարգավորումը...
28.01.2011
Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում սեպտեմբերի 13-16-ը տեղի ունեցած Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանային կոմիտեի 60-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցում էին 53 երկրների 300 ներկայացուցիչներ...
27.01.2011
ՀՀ առողջապահության նախարարության առաջնահերթ խնդիրներից է մարզային հիվանդանոցների վերանորոգման ու ժամանակակից բուժսարքավորումներով հագեցման աշխատանքների կազմակերպումը...
26.01.2011
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության նախարար Չեն Չժուի հրավերով վերջերս Չինաստանում էր գտնվում ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանի գլխավորած պատվիրակությունը...
25.01.2011
Պատկերացնու՞մ եք, թե ինչպիսի ափսոսանք ու հիասթափություն կապրեր հանրապետության ողջ բժշկական հասարակայնությունը, հատկապես Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ողջ կոլեկտիվն ու ուսանողությունը..
24.01.2011 Բանալի բառեր. թիմիդին-ցԱՄՖ, պրոլիֆերատիվ ակտիվություն, RD բջջային կուլտուրա, ԴՆԹ-ի քանակը կորիզներում
Հայտնի է, որ բջջի վրա ազդող արտաքին գործոնները բազմազան են, որոնց ազդեցությունն իրականանում է որոշակի և կարևոր գործոնների միջոցով...
21.01.2011 Բանալի բառեր. կաթնաթթվային բակտերիաներ, կաթնամթերքներ, կոնսերվանտներ, սորբինաթթու, լակտոբացիլներ, ստրեպտոկոկեր
Ներածություն
Սննդի արդյունաբերության մեջ օգտագործում են տարբեր տեսակի կոնսերվանտներ` որպես միկրոօրգանիզմների աճը ճնշող արդյունավետ ինհիբիտորներ...
20.01.2011 Բանալի բառեր. ալերգիկ ռինիտ, մոմետազոն ֆուրոատ
Ռինոսինուսիտ անվանում են քթի և նրա հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքային հիվանդությունները: Քթի խոռոչի լորձաթաղանթի բորբոքումները, այսինքն` ռինիտները...
19.01.2011 Բանալի բառեր. քնի օբստրուկտիվ ապնոէ, խռմփոց
Քունն օրգանիզմի կենսագործունեության պարտադիր և կարևորագույն մասն է: Ներկայումս զարգացած երկրներում քնի խանգարումներին շատ մեծ ուշադրություն է դարձվում...
18.01.2011 Բշտախտ անվան տակ միավորվում են այն հիվանդությունները, որոնց ժամանակ մաշկի և լորձաթաղանթների վրա գոյացող առաջնային և հիմնային տարրը շճային բուշտն է...
17.01.2011 Յուրաքանչյուր մարդ անկրկնելի է և ինքնատիպ: Ինչպես որ չկան երկու իրար նման տերևներ, այնպես էլ չկան երկու իրար նման մարդիկ: Այնուամենայնիվ, կնոջ և տղամարդու միջև եղած տարբերություններն առավել ցայտուն են և...
14.01.2011 Արյունը հեղուկ հյուսվածք է, որը կազմված է պլազմայից և ձևավոր տարրերից` էրիթրոցիտներից, լեյկոցիտներից և թրոմբոցիտներից: Օրգանիզմում այն շրջանառում է արյունատար փակ համակարգում, որի կենտրոնական օրգանը սիրտն է...
13.01.2011 «Ապագան պատկանում է կանխարգելիչ բժշկությանը»:
Ն.Ի. Պիրոգով
Բոլոր հիվանդությունների շարքում սիրտ-անոթային հիվանդությունները շարունակում են մնալ աշխարհում ամենատարածվածը` դառնալով ընդհանուր մահացության ավելի քան 50%-ի պատճառը. տարեկան շուրջ 17 մլն մարդ մահանում է այդ հիվանդություններից...
12.01.2011
Առողջ սնունդ ասելով հասկանում ենք ռացիոնալ սնունդ, որն օրգանիզմի ֆիզիոլոգիական պահանջները բավարարող անհրաժեշտ սննդանյութերի և էներգիայի աղբյուրն է և որը կարևոր նշանակություն ունի օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար...
11.01.2011
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Հղիություն. 2-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ